Հայաստան
Կարգապահական խախտումների պատճառով երկու քննիչ ազատվել է աշխատանքից
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային երկու ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի (քննիչի) նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ կարգապահական տույժի տեսակը՝ «պաշտոնից ազատում»-ը։
Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ցանկության դեպքում Ղազախստանը և հետխորհրդային մյուս հանրապետությունները կարող են միանալ Միութենական պետությանը:
Օրենսդրական նախաձեռնությունները դրական եզրակացություն են ստացել
««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել, որ ոստիկանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել նաեւ ընտանիքում բռնության ենթարկված մարդկանց օգնություն ցույց տալու համար:
Պեկինում կանցկացվի Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Չինաստան։
Արսեն Թորոսյանը կհարցաքննվի. Սասուն Խաչատրյան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, թե կորոնավիրուսի համավարակի ընթացքում ենթադրյալ չարաշահումների գործով կհարցաքննվի այն ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանը։