Հայաստան
Կաթողիկոսն ընդունել է Դոմինիկյան Հանրապետության դեսպանին
Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսին (նստավայրը` Մոսկվա)։

Տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ պետք է ապահովենք. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այս տարվա հունվար, փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս է։

Արարարտ Միրզոյանի և Մալթայի ԱԳ նախարարի հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության հարցերի
Մարտի 30-ին Մալթայում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։

Պայմանավորվել են ինտեսիվացնել համագործակցությունը ոլորտային գերատեսչությունների և ICAO-ի միջև
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Նիկոլաս Ռալլոյին:
Փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոց ճանապարհահատվածը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ «Սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 2-ին՝ առավոտյան 07:00-ից 15:00-ն փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոց (դեպի Էրեբունի վարչական շրջան) տանող ճանապարհահատվածը»: