Հայաստան
Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին:

Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

Մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացածների բուժման համար կտրամադրվի ևս 23.5 մլն դրամ
Ըստ այդմ՝ 23.5 մլն դրամ կհատկացվի 2023 թ. առաջին եռամսյակի համար:

Տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ պետք է ապահովենք. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այս տարվա հունվար, փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս է։
Արարարտ Միրզոյանի և Մալթայի ԱԳ նախարարի հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության հարցերի
Մարտի 30-ին Մալթայում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։