Հայաստան
Յոթ օրվա ընթացքում սահմանային խախտման 4 դեպք է արձանագրվել. ԱՀ ՆԳՆ
Յոթ օրվա ընթացքում սահմանային խախտման 4 դեպք է արձանագրվել: Ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Վերջիններս Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր Շուկա և Բերդաշեն համայնքների հողատարածքներում զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով: Ոչ ոք չի տուժել: Հերթական անգամ դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Ալեն Սիմոնյանը աբսուրդ է որակել Հայաստանում Պուտինին ձերբակալելու մասին խոսակցությունները
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դեմ հատուկ որևիցե քայլ չի արել. Ազգային ժողովը Հռոմի ստատուտը վավերացնելու մասին քննարկում չի ունեցել. «Մենք միշտ մեզ պահել ենք որպես դաշնակից ու Ռուսաստանի դեմ հատուկ որևիցե քայլ չենք արել»։

Ամիրյան փողոցում ընթանում են օդային մալուխները գետնի տակ անցկացնելու աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է. «Ամիրյան փողոցում ընթանում են օդային մալուխները գետնի տակ անցկացնելու աշխատանքները»:

ՀՀ իշխանությունների ձգտումը մեկն է՝ խաղաղություն հաստատել տարածաշրջանում. Խաչատուրյան
Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հեռանկարին Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանների բացման իր դիրքորոշմանը:
Կաշառքի դիմաց կազմվել են աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր
Արագածոտնի մարզի 57 և 37-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ 46-ամյա տղամարդուն՝ կաշառքի միջնորդության համար (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մաս):