Հայաստան
Օգոստոսին 108 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
Արցախից 7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 7 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Նոր ուղղություն Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից
«Պոբեդա» ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբերի 29-ից մեկնարկում է Սոչի- Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:
Զինված միջադեպ Վանաձորում. «Մակարով» և «ՏՏ» տեսակի ատրճանակներից կրակոցներ են արձակել
2023 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 16:15-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոցների վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 16:51-ին, հաղորդում է ստացվել նաև «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից այն մասին, որ «Ձախ ազդրի պատռված վերք, օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակիչ Արթուր Ալ.-ն։
Հաստատվել է հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի լրամշակված հարցաշարը
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի լրամշակված հարցաշարը հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սեպտեմբերի 6-ի հրամանով: