Հայաստան
Կառավարության նիստի օրը փոխվել է
«ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին»,-ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով տուժածներից 3-ը դեռ շարունակում է բուժումը
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, ապաքինմամբ դուրս է գրվել:
Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը և բանակցել Ադրբեջանի հետ. Խանումյան
Արցախի նախկին պատգամավոր, նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել ամբողջ պատասխանատվությունը, վերցնել իշխանությունը և բանակցել Ադրբեջանի հետ։
Ստեփանակերտի քաղաքացիները ճանապարհվել են օդանավակայան՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը
Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ:
Մարտունիում ադրբեջանական կողմը շարունակում է ինտենսիվ կրակել՝ թույլ չտալով տարհանում
Ադրբեջանը երեկվանից լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի սահմանների ամբողջ երկայնքով, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։