Հայաստան
Ռուս խաղաղապահների հսկողությամբ շարունակվում է զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանն ուղղված։
Ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվում են հայերի նկատմամբ թշնամանք և ատելություն պարունակող հրապարակումներ․ ՀՀ ՄԻՊ
Ընդ որում՝ այդ ամենն ուղեկցվում է ադրբեջանական հասարակության կողմից հակահայկական և ատելության խոսք պարունակող մեկնաբանություններով, գովաբանվում են ադրբեջանական զինված ուժերի՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ կատարած մարդու իրավունքների խախտումները, այդ թվում՝ պատերազմական հանցանքներն ու դաժանությունները:
Ստեփանակերտում էլեկտրականության մատակարարումը վերականգնվել է
Ադրբեջանական ԶԼՄ-ներն էլ հայտնում են, որ Ստեփականերտի էներգետիկ համակարգն անջատվել է Հայաստանից և միացվել է Ադրբեջանի էներգահամակարգին։
Նարեկ Մկրտչյանը ԼՂ-ից տեղահանվածների հարցով քննարկում է ունեցել 3 տասնյակ կազմակերպությունների հետ
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության միջոցառումներն իրականացնել նախարարության հետ համագործակցությամբ։
«Գրկաբաց կընդունենք ԼՂ-ից տարհանված մեր երեխաներին»․ ԿԳՄՍ նախարար
Սիրելի ուսանողներ, այսօր արդեն Գորիսում մեր հայրենակիցների ընդունման աշխատանքներում Գորիսի պետական համալսարանի բազմաթիվ ուսանողներ ունենք ներգրավված՝ որպես կամավոր