Հայաստան
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ԱՆ
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում: Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Միաժամանակ, Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա: Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
ԼՂ-ից տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան. նախարարություն
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան: Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ:
Անդրանիկ Թևանյանը բերման ենթարկվեց
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը բերման է ենթարկվել ոստիկանների կողմից։
Լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտություն չկա. ԱՆ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման, սեփական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտություն չկա:
Անահիտ Մանասյանը գիշերվա ընթացքում հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը գիշերվա ընթացքում Գորիս համայնքում շարունակել է հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: