Հայաստան
SOCAR-ն ավելի քան 60 տոննա վառելիք է ուղարկել Ստեփանակերտ
Ադրբեջանական SOCAR ընկերությունն այսօր ավելի քան 60 տոննա վառելիք է ուղարկել Ստեփանակերտ. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բերման է ենթարկվել ցույցի 66 մասնակից
ժամը 13-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 66 մասնակից
Վթարից մոտ մեկ ամիս անց «Ֆորդ տրանզիտի» ուղևորը մահացել է
Սեպտեմբերի 25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆորդ Տրանզիտի» ուղևորը՝ 1964 թ. ծնված Ռաֆայել Հարությունյանը, մահացել է:
Հովիվը ձերբակալվել է՝ «Ամբերդ» ամրոցի մոտ մեկ այլ հովվի սպանության կասկածանքով
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ հովիվներից մեկը զանգահարել է իրեն և հայտնել, որ «Ամբերդ» ամրոցի մոտ սպանել է մեկ այլ հովվի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
ԱԺ հանձնաժողովը կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի սեպտեմբրի 28-ի նիստում ներառված է նաև Հռոմի ստատուտը (կանոնադրությունը) վավերացնելու և կանոնադրության համապատասխան դրույթի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու վերաբերյալ հարցը։