Հայաստան
Հիմնանորոգվում է Ֆանտան բնակավայրով անցնող 2.3 կմ երկորությամբ ճանապարհը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հիմնանորոգվում է Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրով անցնող ճանապարհը՝ 2.3կմ երկարությամբ։ Տասնամյակներ շարունակ այս ճանապարհը չէր հիմնանորոգվել։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը 700 մլն դրամ է։
Հայաստանի սահմանն արդեն հատել է 19 հազար մարդ
Ըստ փոխվարչապետի՝ մարդկանց մեծամասնությունը հայտնել է, որ ունի բնակության վայր. «Ովքեր այդպիսի տեղեկություն են մեզ տրամադրել, չենք առարկել, որ գնան իրենց՝ նախապես որոշված հասցեները»։
«2500-ից ավելի բռնի տեղահանվածներ ապահովվել են կեցավայրով». փոխվարչապետ
Ըստ Խաչատրյանի՝ այս երեք օրվա ընթացքում 2500-ից ավելի մարդ է ապահովվել կեցավայրով. «Նրանցից մոտ հազարը տեղակայված կամ բնակեցված են Սյունիքի տարբեր հյուրատներում կամ հյուրանոցներում, 500-ը՝ Վայքում, մոտ 500-ը Գեղարքունիքում, և այս ժամերին շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում ու հյուրանոցներում նրանց տեղակայումը»։
Հավաքի մասնակիցներից մեկը ոտքերով և ձեռքերով հարվածել է փողոցը բացել փորձող տարեց կնոջը
Հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ ԱՆ և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ. Արցախի ԱՆ
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ։