Հայաստան
«Ֆրանսիան հայ ժողովրդի և Հայաստանի իրական դաշնակիցն է». Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի կողմից Ֆրանսիայի խորհրդարանում հնչեցրած՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու հայտարարության համար:
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, մասնավորապես՝ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին և բռնի տեղահանվածների հիմնախնդրին:
Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան
Քննարկվում է նաև այրվածքներ ստացած մի քանի պացիենտներին Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական կենտրոններ տեղափոխելու հարցը:
Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Շվեդիայի թագավորին
Սեպտեմբերի 27-ին Շվեդիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ 16-րդին։ Թագավորական պալատում տեղի ունեցած արարողությանը հաջորդեց Շվեդիայի թագավորի և ՀՀ դեսպանի առանձնազրույցը:
«Մեր պարտքն է՝ հոգատար կերպով ընդունել մեր քույրերին և եղբայրներին». վարչապետ
Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների բռնի տեղահանությանը: Այնուհետև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են ԼՂ մեր հայրենակիցների խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: