Հայաստան
«Հայաստանի սահմաններին վիճակը կայուն է, լարման միտում չի նկատվում». փոխնախարար
«Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերական կայուն է». լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը հետևում է իրավիճակին։
Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ
Երեկ ուշ երեկոյան ուղևորված թվով 25 ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս:
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է
Սեպտեմբերի 27-ի ժամը 23.15-ին, վրաերթի ենթարկված տղամարդը, որը Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ Գարիկ Թովմասյանն է, հիվանդանոցում մահացել է:
Մինչ օրս հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության է տեղափոխվել 170 աճյուն և մասունք. Արցախի ԱԻՊԾ
Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։ Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։ Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։
Հայտնաբերվել է ևս 2 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Երեկ` սեպտեմբերի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։ Իսկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից` մեկ զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։