Հայաստան
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Յոթ բնակիչ ինքնակամ դիմել է նախնական գրանցման համար։ Նրանք բոլորը, ստանալով Ադրբեջանի քաղաքացիություն, ցանկություն են հայտնել օգտվել բոլոր իրավունքներից
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Անդրադառնալով ստեղծված մարդասիրական խնդիրների հաղթահարման նպատակով այս փուլում տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից աջակցության պատրաստակամությանը՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող հրատապ աջակցության համար:
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջջարին։ Հանդիպմանը ներկա էին նաև Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախկին նախարար Վարդինե Օհանյանը և Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքն է հայտնել սոցիալական ոլորտում Հայաստանի հետ գործակցության համար:
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա տուժած
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ․ Ս․-ին (ծնված 1962 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։