Հայաստան
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլերին հրավիրել է Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:
ՀՅԴ հայ դատը հայ ժողովրդի ողբերգությունների վրա հիմնված մի ամբողջ ինդուստրիա է կառուցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Հռոմի ստատուտի վավերացման նախագծի մասին ելույթում հայտարարել է, թե Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցության վերաբերյալ առարկությունների պատճառը ՀՅԴ-ակնա մտածելակերպն է:
Հռոմի ստատուտի վավերացումը առնչություն չունի ՌԴ-ի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների տեսանկյունից. Աղաջանյան
«Սա մենք փոխանցել ենք մեր ռուս գործընկերներին։ Այսքանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է։ ՀՀ-ն սուվերեն պետություն է, և մենք պետք է առաջնորդվենք բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերով»,- ասել է Աղաջանյանը։
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 100.617-ի
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100.617 անձ արդեն Հայաստանում է։ Հակարիի կամուրջը հատել է 21.191 տրանսպորտային միջոց։ Հաշվառում է անցել 91.918 անձ։
Հռոմի ստատուտի քննարկման ժամանակ ընդդիմությունը լքել է ԱԺ դահլիճը
Խորհրդարանական ընդդիմությունը լքել է ԱԺ դահլիճն այն բանից հետո, երբ սկսվել է Հռոմի ստատուտի վավերացման նախագծի քննարկումը։