Հայաստան
Գերասիմ Ավետիսյանը բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել. նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է Աբովյանի բնակիչ Գ. Ավետիսյանի կողմից քաղաքական հայացքներով պայմանավորված՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ԼՂ-ից Հայաստան է ժամանել ևս 8 անձ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 625 անձ է ժամանել Հայաստան։ Տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 195։ Այս պահի դրությամբ հաշվառվածների թիվը կազմում է 91 924։
ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ ուշացած է․ Խանդանյան
Այնուամենայնիվ, նա համոզված է, որ միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա Ադրբեջանի գործողություններին՝ էթնիկ զտումներին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը պատերազմի ժամանակ վիրավոր է ձևացել
Մ.Բ.-ն, մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած լինելու պատրանք ստեղծելու նպատակով, աջ ծնկահոդի այտուցված հատվածը բազմակի մշակել է յոդ տեսակի հեղուկով, վիրակապել նույն հեղուկով խիտ թաթախված բինտով՝ աջ ծնկային հոդի շրջանում առաջացնելով 2-րդ աստիճանի այրվածք:
Հայկական կողմն ունի իր կարմիր գծերը. Խանդանյան
Ըստ Խանդանյանի, Հայաստանը ցանկանում է ապաշրջափակել հաղորդակցության ուղիները, բայց իր ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, եթե խոսքը իր տարածքով անցնող ճանապարհների և հաղորդակցության ուղիների մասին է։