Հայաստան
16 Մայիսի, 22:28
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Մայիսի 16-ին՝ ժամը 21։45-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։

16 Մայիսի, 22:10
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացմանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ կապերի զարգացմանն ուղղված իրենց հանձնառությունը։

16 Մայիսի, 21:46
Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրումը
Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը խաղաղ գործընթացին՝ նշելով, որ կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունեն ընդհանուր տարածաշրջանային համագործակցության համար:

16 Մայիսի, 21:17
Խոջոյանն Արմավիրում ծանոթացել է կարկուտի հասցրած վնասներին
Կարկուտի առավել ռիսկային համայնքներում փոխհատուցման չափը պահպանվել է 75 տոկոս, իսկ մնացած բնակավայրերի համար սահմանվել է 50 տոկոս փոխհատուցում։
16 Մայիսի, 20:38
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են
Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: