Հայաստան
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը մնացել է անփոփոխ
Հայտարարել է վարչապետի խոսնակը
Սյունիքի մարզպետը հանդիպել է Իրանի դեսպանին
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց հումանիտար օգնության համար՝ հույս հայտնելով, որ հետագա հանդիպումներում կկարողանան խոսել այլ ծրագրերի մասին
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին 34 կմ հատվածը կսկսի կառուցվել. պայմանագիրը կնքվել է
Պայմանագիրը ստորագրել են ճանապարհային դեպարտամենտի տնօրենը և կապալառու կազմակերպության ներկայացուցիչները
Խստորեն դատապարտում ենք ԼՂ առաջնորդների ձերբակալությունները. ԱԳՆ
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։
Հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկային եկամուտները և պետական տուրքերը ավելացել են 15.0%-ով
Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15.0%-ով: 📈Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 93.2 մլրդ դրամով կամ 54.2%-ով: