Հայաստան
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Պաշտպանի աշխատակազմը շարունակելու է աշխատել շուրջօրյա ռեժիմով՝ ապահովելով նաև նշված հարցերի հասցեավորումն ու լուծումը։
Հանրային քրեական հետապնդում է հարուցել Գյումրի համայնքի նախկին ղեկավարի, նրա որդու և եղբոր նկատմամբ
Ապօրինի օտարել է 24 անուն անշարժ գույք: Անշարժ գույքերի՝ օտարման օրվա դրությամբ կադաստրային արժեքը կազմել է 35 մլն 690 հազար 403 դրամ:
«Խիստ մտահոգիչ է ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը»․ եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ ենք անում ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ գնահատել մեր ժողովրդին սպառնացող վտանգները, վերջ դնել արկածախնդրություններին և արտաքին քաղաքականության շրջանակներում՝ հատկապես դաշնակից պետությունների հետ հարաբերություններում, հանդես բերել զգոնություն և խելամտություն: Մեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա:
Վարչապետը մանրամասնել է, թե որ դեպքում կստորագրվի խաղաղության պայմանագիր
«Եթե Ադրբեջանը հրապարակային իր նվիրվածությունը վերհաստատի այս սկզբունքներին, գործնականում մենք կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումը կարճ ժամանակի հարց է»․ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ փոխնախարարին
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին: