Հայաստան
Հայաստանում են նաև Հունաստանի և Վրաստանի փրկարարները
Օդային ճանապարհով Հայաստան է ժամանել Հունաստանի միջազգային որոնողափրկարարական թիմը։ Հայաստանում է նաև Վրաստանի 20 հոգուց բաղկացած թիմը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փոխվարչապետը բարձր է գնահատել ԿԽՄԿ-ի և ՀԿԽԸ-ի ներգրավվածությունը
Զրուցակիցները քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական և առողջապահական կարիքների հասցեագրմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։
Հրազենային վնասվածքից մահացել է ՊՆ զինծառայող․ ՀՀ ՊՆ
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով քննվել է 4029 քրեական վարույթ
2022-2023 թվականներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է 4029 քրեական վարույթ, մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
«2021-ին մարտական կանոնների խախտման հետևանքով հակառակորդն անարգել մինչև 3,5 կմ խորությամբ մխրճվել է ՀՀ սուվերեն տարածք»․ Քյարամյան
Հակառակորդը գերեվարել է 21 զինծառայողի, սպանել 3-ին։ Նշված հանցավոր արարքները կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել բանակային կորպուսի հրամանատարի, զորամասի հրամանատարի, գումարտակի, վաշտի, դասակի, ջոկի հրամանատարական պաշտոններ զբաղեցրած ընդհանուր 10 զինծառայողների նկատմամբ։