Հայաստան
Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է Տիգրան Ավինյանի թեկնածությունը
Երևանի ավագանին քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։
Երևանի ավագանու նիստը մեկնարկել է․ գրանցվել է 37 անդամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Գրացվել է ավագանու 37 անդամ․ նիստը վարում է ավագանու անդամներից տարիքով ամենաավագը՝ Ալեքսանդր Բադալյանը։
Ավագանու նիստ (ՈՒՂԻՂ)
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է նորընտիր ավագանու առաջին նիստը։
Փախստականների աջակցության համար ԱՄՆ–ից 97 մլն դոլար կհատկացվի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, թե ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ՄԱԿ-ի այլ հաստատությունների և ոչ կառավարական կազմակերպությունների գործընկերների հետ դիմել է ԼՂ–ից տեղահանվածներին ավելի քան 97 միլիոն դոլար հատկացնելու խնդրանքով։
Տեղահանվածները վերադառնում են Գորիս․ «Հրապարակ»
Հիմա արցախցիների մեծ մասը քաղաքի հյուրանոցներում է։ Թե ինչքան ժամանակ հյուրանոցների սեփականատերերը կհանդուրժեն փախստականներին, և որքան ժամանակ բիզնես օբյեկտները որպես սոցիալական կացարաններ կծառայեն՝ որքան կարող է պետությունը դոտացիա տրամադրել, քաղաքային իշխանությունները տեղյակ չեն։