Հայաստան
Սևանա լճում ձկնորսության նոր համակարգ է ներդրվելու՝ ամբողջն օրինական դաշտ բերելու համար
Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ հունվարի 1-ից ձկնարդյունաբերողները փակ ցիկլով պետք է աշխատեն և նշել, որ այդ ուղղությամբ էլ արդյունավետ աշխատանք պետք է իրականացվի:
Բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելում
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ-ում աշխատանքային տեղն ընտրած անձը, բացի իր աշխատավարձը, կստանա 30 տոկոս հավելում՝ իր աշխատավարձի նկատմամբ։
ԵՄ-ն Պարեկային ծառայությանը կտրամադրի «Շկոդա» մակնիշի 75 մեքենա (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ըստ վարչապետի, չնայած ժամանակի բուռն քննադատություններին և Պարեկային ծառայության ստեղծման նկատմամբ հոռետես կարծիքների, այսօր ՀՀ-ում ունենք կայացած փաստ. «Պետք է արձանագրել, որ այսօր ՀՀ ոստիկանությունը, այդ թվում՝ Պարեկային ոստիկանությունը մեր հանրության շրջանում ունի մեծ վստահություն: Շատ կարևոր է, որ այս նոր ծառայությունը ոչ միայն չի նսեմացրել այդ վստահությունը, այլև ավելի է մեծացրել»:
Մոսկվա կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի պահպանության գոտում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է
2008 թվականի հունվարի 18-ին Թումանյան փողոց 3 հասցեի տարածքը միավորվել է Աբովյան 16 հասցեի հետ՝ վերագրանցվելով որպես Աբովյան 16/1 հասցե՝ 3835.3 քմ մակերեսով հողամասով:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: