Հայաստան
Պատգամավորներն առաջարկել են թաղանթապատված ապակիներով մեքենաների խախտումները վերահսկել նվազ վարչական ներգործությամբ
Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպեցին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պատկան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման և լուսաթափանցելիության հետ կապված հարցերը։

Սեյրան Մեջլումյանն ազատ է արձակվել
Մեջլումյանը մեղադրվում էր պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։

Հանդիպել են Հայաստանի և Վրաստանի դատախազները
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, Վրաստանում է՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հստակ սպառնալիքներ էին պարունակում. ԱԳՆ-ն՝ ԱՄՆ պետդեպարտամենտին
Կարծում ենք, որ Միացյալ Նահանգները, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները»։
«Գիտեմ, որ դուր չի գա շատերին, բայց ցանկանում եմ, որ վավերացվի «Ստամբուլյան» կոնվենցիան». Անդրեա Վիկտորին
Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղին, որը նաև նշանակում է մարդու իրավունքների պաշտպանություն։