Հայաստան
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։
Լենինգրադյան փողոցում մեքենան բախվել է ծառին. վարորդի նշանածը մահացել է, կա վիրավոր
Վարորդը հիվանդանոցում ենթակվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և նախկինում մեկ անգամ զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
«Արայիկ Հարությունյանի առողջական վիճակը լավ է, գիրք է խնդրել, տրամադրել են»․ փաստաբան
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի առողջական վիճակը լավ է, նա գոհ է պահման պայմաններից։ Այս մասին հայտարարել է Ալով Սաֆարալիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
«Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1974 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1980 թ.) և Հ․ Գ․-ն (ծնված 1970 թ.) մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի
«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակում հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ ընդունված համատեղ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի»: