Հայաստան
Հայաստանում և աշխարհում 1-ին անգամ տեղի է ունենալու բնապահպանական ամենամեծ կառույցներից մեկի հանդիպումը
Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում և աշխարհում 1-ին անգամ տեղի է ունենալու բնապահպանական ամենամեծ կառույցներից մեկի՝ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպումը։
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ստրասբուրգ. ԵԽԽՎ-ում սպասվում է նրա ելույթը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ. հայտնել է նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Գրիգոր Մինասյանի հրամանով՝ նախարարությունում վարչության նոր պետ է նշանակվել
Տիգրան Առաքելյանը նշանակվել է քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ։
Դիլիջանցին կազմակերպել և ղեկավարել էր մանկության ընկերոջ սպանությունը. գործը դատարանում է
Այսպես. 2019թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, անհայտ անձը (անձինք), Դիլիջան քաղաքում գործող ռեստորանի դիմաց, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինի պահվող ինքնաձիգից կրակահերթ էր արձակել նույն քաղաքի բնակչի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս և ընկերը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը՝ Դիլիջան քաղաքի բնակիչ Մ.Խ.-ն, մահացել էր:
Օդանավակայանի Ավիացիոն անվտանգության աշխատակիցը փրկել է ուղևորի կյանքը
Հոկտեմբերի 12-ին Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Օդանավակայանի Ավիացիոն անվտանգության աշխատակցի ժամանակին ցուցաբերած պատշաճ առաջին օգնության շնորհիվ հնարավոր է եղել փրկել ուղևորի կյանքը: