Հայաստան
Լառա Պետրոսյանը նշանակվել է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Լառա Պետրոսյանը նշանակվել է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ:
Կոռուպցիոն չարաշահումներ կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում. նախաքննությունն ավարտվել է
ՊՈԱԿ-ի տնօրենն, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, 2012-2018թթ. ընկած տարբեր ժամանակահատվածներում, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 345․692․000 ՀՀ դրամ գումարն առանձնացրել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի գույքային ֆոնդից և փոխանցել վերոնշյալ հասարակական կազմակերպությունների բանկային հաշիվներին: Այնուհետև նշված գումարները կանխիկացրել է՝ այդ կերպ հափշտակելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը։
Կենտրոնում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները մտնում են որակապես նոր փուլ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հարգելի՛ բնակիչներ, տնտեսվարողներ, հատկապես այս փուլում կարևոր է, որ համատեղենք մեր ուժերը՝ մաքրության կազմակերպման գործում տեսանելի արդյունքներ գրանցելու և մայրաքաղաքի մաքուր դիմագիծը պահպանելու համար:
Մակունցը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետի և քաղաքային խորհրդի անդամների հետ
Հոկտեմբերի 16-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասի, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի և խորհրդի անդամների հետ։
Հայտնի է ԵԽԽՎ–ում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում, նախատեսված է տեղի ժամանակով 11:30-ին (Երևանի ժամանակով՝ 13:30). այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից։