Հայաստան
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը:
«Ականատես եղա Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիային». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
«Ջերմուկում, Հայաստանում Եվրոպական Միության առաքելության հետ միասին, ականատես եղա Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիային»,- այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Կրակոցներ դատարանի մոտ. կա վիրավոր (նոր մանրամասներ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ կրակոցներ են հնչել, կա վիրավոր. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
ԼՂ-ից բռնի տեղահանված 14 848 աշակերտ հաճախում է հայաստանյան կրթական հաստատություններ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտները շարունակում են համալրել ՀՀ կրթական հաստատությունները: Նրա խոսքով, 14 848 աշակերտ արդեն իսկ հաճախում է հայաստանյան կրթական հաստատություններ:
Հիմնանորոգվում է Կարենիս Ֆանտան տանող ճանապարհը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հ-7 /Հ-5/ - Կարենիս - Չարենցավան /Հ-1/ (Ֆանտան) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ7+580-կմ10+200 հատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։