Հայաստան
Այրվել է ավտոմեքենա
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել են «Peugeot» մակնիշի չշահագործվող ավտոմեքենան և «Rover» մակնիշի չշահագործվող ավտոմեքենայի սրահը և թափքը՝ մասամբ:
Վարչապետը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Adobe ընկերության նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհի խոշորագույն և ծրագրային ապահովման առավել դիվերսիֆիկացված ընկերություններից մեկի՝ Adobe-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեյին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:
Ադրբեջանն ունի հստակ առաջնային պատասխանատվություն․ ԵՄ
Եվրամիությունը շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններից և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակումից հետո Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթից հետո ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակին։ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությունը՝ ավելի քան 100,600 մարդ, ապաստան է գտել Հայաստանում, հայտնում է ԵՄ-ն։
Դավթաշենից դեպի «Կորեայի ձոր» տանող ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Շուրջ 20 տոննա պարենային ապրանքներ տեղահանված արցախցիներին
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան առաջնային անհրաժեշտություն ունեցող պարենային ապրանքները փոխանցել է Ներքին գործերի նախարարությանը՝ հետագա բաշխումը ապահովելու համար: