Հայաստան
Հայաստանն հանդես է եկել որպես «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մասնակից և ակտիվ գործընկեր. Քերոբյան
Նախարար Վահան Քերոբյանը միջազգային համագործակցության «Գոտի և ճանապարհ» երրորդ համաժողովի շրջանակում Beijing Daily Video Reporter-ին տված հարցազրույցում ներկայացրել է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում երկու երկրների համագործակցության առաջընթացն ու ձեռքբերումները։
Մյասնիկյան պողոտայում լուսացույցից մոտ 100 մ. վերև փակ է լինելու առաջին երթևեկելի գոտին
«Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:00-ից, Մյասնիկյան պողոտայում խողովակաշարի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ Ավանից դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկող տրանսպորտային միջոցների համար, «կանչովի հետիոտնային» լուսացույցից մոտ 100 մ. վերև փակ է լինելու առաջին երթևեկելի գոտին»:
Սամբո մարզաձևում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներն անվական ամսական թոշակ կստանան
ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 19-ի նիստում ընդունված որոշման համաձայն, լրացում և փոփոխություններ կկատարվեն կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշման մեջ, որով կարգավորվում է ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները և նրանց մարզիչներին տրամադրվող ամենամսյա անվանական թոշակի հատկացումը:
«Ֆլայ Արնա»-ն ՌԴ-ից անվճար Հայաստան է տեղափոխել 4,5 տոննա մանկական կեր
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից՝ ԱՆԻՖ-ից հայտնում են. «Շարունակվում է մեր գործընկեր կազմակերպությունների աջակցությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին:
Կապահովվի պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպումը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման, ուռուցքաբանական ծառայությունների համար հերթագրման մեխանիզմի չկիրառման արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների կատարմամբ, պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքով սպասարկվող ծրագրերի շրջանակում դեպքերի թվաքանակի աճով, անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնմամբ, ինչպես նաև անհրաժեշտ դեղերի անձեռնմխելի պաշարների ապահովմամբ պայմանավորված: