Հայաստան
Կանադայի ԱԳ նախարարը վերահաստատել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու դիրքորոշումը
Հոկտեմբերի 19-ին, Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին հարցին ի պատասխան, վերահաստատեց իր նախկինում հայտնած դիրքորոշումը.
Արցախի օպերատիվ շտաբը կդադարեցնի աշխատանքները
Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության և այլ հարցերով աշխատանքները շարունակում է համակարգել ՀՀ կառավարության Հումանիտար կենտրոնը:
Հնդկաստանի նավային բեռնափոխադրումների նախարարի հետ քննարկվել է Գյումրիի «չոր նավահանգստին» ներգրավվելու հնարավորությունը
Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։
Կորպուսի, զորամասի, վաշտի հրամանատարները չեն կանխել հակառակորդի առաջխաղացումը ՀՀ տարածք
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել է N բանակային կորպուսի, զորամասի և վաշտի հրամանատարների կողմից՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով հակառակորդի առաջխաղացումը դեպի ՀՀ ինքնիշխան տարածք չկանխելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, բաց է նաև Լարսը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։