Հայաստան
Արաքս գետի վրա նոր կամուրջ կկառուցվի
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը տեղեկացրել է, որ Արաքս գետի վրա նոր կամուրջ կկառուցվի․
«Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ճանապարհավճարները հասնեն զրոյի». Բազերփաշ
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը տեղեկացրել է, որ նախարար Գնել Սանոսյանի հետ քննարկել են ճանապարհավճարների հարցը․
«Հայաստանն այդ ճանապարհով կարող է հասանելիություն ունենալ դեպի ծով». Բազրփաշ
«Մենք Կասպից ծովի արևելյան և արևմտյան հատվածներում շատ լավ ենթակառուցվածքային ծրագրեր ենք պլանավորել, և Հայաստանն այդ ճանապարհով կարող է շատ հեշտ հասանելիություն ունենալ ծով»․ այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
Երևանյան 65 երթուղիներից 13-ի շարժն արդեն հասանելի է «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզներում
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ երևանյան 65 երթուղիներից 13-ի տեղաշարժն արդեն հասանելի է առցանց հարթակում: Առաջիկա օրերին բջջային հավելվածներում հասանելի կդառնա ևս ութ՝ 97, 56, 99, 30, 28, 50, 51, 52 երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը:
«Ադրբեջանի պաշտոնյաների հանդիպմանը նշել ենք, որ դեմ ենք «Զանգեզուրի միջանցքին». Իրանի նախարար
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշն այսօր Երևանում լրագրողների հետ տեղի ունեցած զրույցում հայտարարել է, որ դեմ են «Զանգեզուրի միջանցքին» և այդ անհամաձայնությունը հայտնել են Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում․