Հայաստան
Անդրանիկ Թևանյանը վայր կդնի ավագանու մանդատը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը առաջիկայում հայտարարելու է ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին:
Հայաստան-Բելգիա փոխգործակցությունը կշարունակի մնալ բարձր մակարդակի վրա
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին։
Մեկնարկել է Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի բարեփոխմանը նվիրված աշխատաժողով
Եռօրյա աշխատաժողովի շրջանակում Ասիական զարգացման բանկի գլխամասային գրասենյակի, միջազգային փորձագիտական համայնքի և ՀՀ մասնագիտական խմբերի ներկայացուցիչները հնարավորություն կունենան մանրամասն ուսումնասիրել Հայաստանում անձի ֆունկցիոնալության համակարգի բարեփոխումը, դիտարկել թվային գործիքի կարողությունները՝ թափանցիկ, հասցեական, ներառական թվային ծառայությունների հասանելիության համատեքստում։
«3+3» ձևաչափով հանդիպումից հետո արտգործնախարարները հանդես են եկել հայտարարությամբ
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի ունեցած «3+3» ձևաչափով տարածաշրջանային պլատֆորմի երկրորդ նիստից հետո Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
«Հայաստանը շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ»․ Միրզոյան
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: