Հայաստան
«Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը զեկուցում էին՝ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է». Փաշինյան
«Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս։ Սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել քաղաք, հետո՝ երկրորդ, հետո՝ այդպես շարունակ». այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Շուշիի սողացող անկման պատմությունը։

«Եռակողմ հայտարարության տեքստը ոչ թե նոյեմբեր 9-ի կեսգիշերին, այլ առավոտյան եմ ստորագրել». վարչապետ
Վարչապետը հայտնել է, որ հայկական կողմն առաջարկել է Աղդամը՝ Հադրութի դիմաց:

Վարչապետ․ «Պատերազմի ընթացքում ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, որը ԶՈւ ԳՇ-ն չէր հաստատում․ անգամ՝ հերքում էր»
ԱԺ քննիչ հանձնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ 2020-ի պատերազմի ընթացքում ԼՂ նախագահը բազմիցս լուր է հաղորդել, որը, սակայն, Հայաստանի զինված ուժերի ԳՇ-ն սկզբում չի հաստատել, բայց հետո ընդունել է փաստը:

Նիկոլ Փաշինյան․ «Չհամաձայնվեցի, որ Մեղրիում խաղաղապահներ տեղակայվեն»
«Հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում հնչեց մի նոր գաղափար ևս՝ որպես պատերազմը դադարեցնելու լրացուցիչ պայման», - այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 2020-ի աշնանային պատերազմը կանգնեցնելու փորձերը։
Նախագահն այցելել է Ֆրիդրիխ Նաումանի անվան՝ «Հանուն ազատության» հիմնադրամ
Հիմնադրամի նախագահ Հանց Պաքեն ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել այցելության համար և շեշտել, որ երկար տարիներ հիմնադրամը բազմաթիվ կարևոր ծրագրեր է իրականացրել Հայաստանում: