Հայաստան
Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը
Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ առանց վիզայի` նույնականացման քարտերի միջոցով այցելությունների մասին համաձայնագրի կիրարկումը:
Քննարկվել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության ուժեղացման վերաբերյալ հարցեր
ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հեքը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը քննարկել են ԵՄ մանդատին և սահմանային տարածքներում անվտանգության ուժեղացմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը։
Վիգեն Սարգսյանն անդրադարձել է իր դեմ հարուցված հեռակա կարգով վարույթին
Ես չեմ ճանաչում ո՛չ այս նոր «տուժողներին», ո՛չ հներին, ո՛չ էլ բնակարան ստացած զինծառայողների բացարձակ մեծամասնությանը:
Վանի Հերոսներ փողոցի տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսը
Փրկարարները քաղաքացի Ա. Դ.-ին (ծնված 1987 թ․) դուրս են բերել փոսից (մոտ 4 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
«Գավիթ» հարթակի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ
Ազգային կյանքում հառնած սպառնալիքները լուծումներ պետք է գտնեն բացառաբար Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների անձեռնմխելիության և Արցախի Հանրապետության ժողովրդի՝ հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի շրջանակներում։