Հայաստան
Հունգարիայի ԱԳ նախարարը ԱԳՆ-ում է. տեղի է ունենում առանձնազրույց
Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է ՀՀ ԱԳՆ: Տեղի է ունենում Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
ՊԵԿ-բիզնես գործընկերային հանդիպում. քննարկվել են Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման հեռանկարները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների հետ՝ համատեղ քննարկելով լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ինստիտուտի կիրառման ու զարգացման հեռանկարները, բիզնեսին հետաքրքրող խնդիրներն ու դրանց կարգավորման ուղիները:
Լարսը բաց է բոլոր մեքենաների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Առգրավվել են պաշտոնյաների անձնական գործեր․ Դատախազությունը հոկտեմբերի 27–ի գործի մասին մանրամասներ է հայտնել
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:
790 հազար դրամ՝ նախագահականի լոգոյի համար․ «Հրապարակ»
Նախագահի աշխատակազմն այդ նպատակի համար 790 հազար դրամ է հատկացրել։ Իմաստն այն է, որ այսուհետ Վահագն Խաչատուրյանի ճամփորդությունների ու հանդիպումների մասին պատմող տեսանյութերը նախագահի լոգոյով տեղադրվեն կայքում։