Հայաստան
Զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվածի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու մասով նախաքննությունն ավարտվել է: Այդ մասով անջատված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն. Միրզոյան
Հարավային Կովկասում արժանապատիվ խաղաղության համար կենսական անհրաժեշտություն է ապահովել ուժի կիրառման ու այլատյաց քաղաքականության բացառումը. հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Հունգարիայի պաշտոնակցի հետ ասուլիսին։
Հունգարիան կապահովի ԼՂ-ում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումն ու մատչելիությունը
Միրզոյանը նաև հիշեցրել է, որ Հունգարիայի միջամտության շնորհիվ ավելի վաղ 5 ռազմագերի է վերադարձել Հայաստան. «Այժմ, երբ 100 հազարից ավել փախստական կա Հայաստանում, մասնակցել են նրանց օգնելու գործում»,- ասել է Միրզոյանը։
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը Վրաստանում մի քանի ժամ քննարկել երկկողմ խնդիրներ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը հանդիպում են ունեցել. այս մասին հայտնում է վրացական «Imedi» լրատվականը։
Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին հետ քննարկել է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հակի հետ, ով Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում: