Հայաստան
Հայաստանի և Իրանի միջև միջին և բարձր որակավորում ունեցող աշխատուժի փոխանակման մասին հուշագիր կստորագրվի
Հոկտեմբերի 29-ից 31-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու, լավագույն փորձին ու նորարարական նախաձեռնություններին ծանոթանալու, ինչպես նաև կառուցողական երկխոսություն ծավալելու նպատակով։
2024թ. պետական բյուջեի ծախսային մասը կգերազանցի մոտ 7.5 մլրդ դոլարը. Թունյան
2024 թվականի պետական բյուջեի ծախսային մասը կգերազանցի 3 տրիլիոն դրամը (մոտ 7.5 միլիարդ դոլար):
ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի մրգի և բանջարեղենի վաճառքի դեպքեր
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը մշտական հսկողություն է իրականացնում 3-րդ երկրներից միրգ-բանջարեղենի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող տնտեսավարողների նկատմամբ։
Նորք-Մարաշի գերեզմանատան վարիչը կալանավորվել է 4500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեղադրանքով
2023 թվականի հոկտեմբերի 27-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան վարիչ Հ. Շ.-ն, վերջինիս կաշառք տված Գ. Ե.-ն, Վ. Կ.-ն և կաշառքի միջնորդություն կատարած Ա. Կ.-ն ձերբակալվել են:
«Ի՞նչ տարբերություն՝ փող ես գողանում, թե հող. նույն հանցագործությունն է». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կարծում եմ՝ ընդհանուր այն մոտեցումը, որ տարիների ընթացքում կրկին պետությունը, քաղաքը այս հարցի վերաբերյալ ունեցել է, սխալ մոտեցում է, որովհետև ի՞նչ տարբերություն՝ պետբյուջեից, քաղաքապետարանի բյուջեից փո՞ղ ես գողանում, թե հո՞ղ ես գողանում ու վրան բան կառուցում՝ ասելով՝ «էս հողն իմն է