Հայաստան
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
6 ուղևոր տեղափոխվել է բուժկենտրոն՝ Գյումրի–Երևան ճանապարհի վթարի հետևանքով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հոկտեմբերի 29-ին, ժամը 18:49-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Կապան–Տաթև ճանապարհին «KamAZ»-ն ընկել է ձորը, վարորդը՝ մահացել
Պարզվել է,որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 47 կմ-ին «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 10 մ սահել դեպի մոտակա ձորակը և կողաշրջվել:
Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է 52,94%-ը, Արզնիում`54,60%-ը
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20:00-ին քվեարկությունն ավարտվել է: Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը կամ 818 անձ: Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 54,60%-ը կամ 1164 անձ:
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մարդատար Ford Transit-ն ու ВАЗ 2109-ը. 9 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Վիրավորներից 3-ին տեղում օգնություն են ցուցաբերել և պատգարակով շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել Թալինի հրշեջ փրկարարները: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: