Հայաստան
Միջադեպ դատարանում. հրդեհից զոհված զինծառայողի հարազատը հարվածել է մեղադրյալին
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով դատական նիստին միջադեպ է տեղի ունեցել։
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լի Կեցյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի վարչապետ Լի Ցյանին՝ Չինաստանի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան կապակցությամբ:
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել քաղաքապետին. Կենտրոնում բազմաթիվ տարածքներ ինքնակամ ներառվել են շինհրապարակներում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, պետության գույքային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, ուսումնասիրություններ է իրականացրել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի այն շինհրապարակներում, որոնք տևական ժամանակ ցանկապատված են և ընդգրկում են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ, այդ թվում՝ մայթեր, փողոցներ։
Հունգարիան ավելի քան 110 հազար դոլար կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Հունգարիան կանի ամեն ինչ՝ զարգացնելու Հայաստանի հետ կապերը․ որպես դրա դրսևորում՝ Հունգարիան 40 մլն ֆորինտ (ավելի քան 110 հազար դոլար) կտրամադրի՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին. տեղեկացրել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Սյուզան Ուայլդի հետ
Հոկտեմբերի 26-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Սյուզան Ուայլդի հետ (Փենսիլվանիա, դեմոկրատ)։