Հայաստան
Քննարկվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ուղիղ չվերթների հնարավորության հարցը
Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում հանդիպել է Բիզնեսի և առևտրի պետական դեպարտամենտի նախարար Տիմոթի Մինտոյի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։
Կարեն Կարապետյանն Անձնական տվյալների գործակալության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության նորանշանակ պետ Գրիգոր Ներսիսյանին:
Փոխարինվել են Ուլնեցի-Մինաս Ավետիսյան փողոցների ոռոգման շրագծերը
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ուլնեցի-Մինաս Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրականացված բարեկարգման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ Կոտայք ՋՕԸ-ից սնուցվող ջրագիծն ունի տեխնիկական մեծ խնդիրներ։
«Մենք ներքուստ գիտենք «Հոկտեմբերի 27»-ի դրդիչներին». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահը չի բացառել, որ այդ ոճրագործությունում նաև արտաքին ուժերն են շահագրգռված եղել. «Ես քննությանը ծանոթ չեմ․ ծանոթ եմ այնքանով, որքանով մնացած քաղաքացիները»։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակությանը: