Հայաստան
«Եթե բորսայում բենզինի գինը բարձր է, չի կարող Հայաստանում էժան լինել». ՄՊՀ նախագահ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է բենզինի շուկայում տիրող իրավիճակին՝ մեկնաբանելով գների թանկացումը։
Առինջում օտարերկրացիները ծեծի են ենթարկել համերկրացուն ու հափշտակել մոտի գումարը
Հոկտեմբերի 26-ին, ժամը 21.48-ին, ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց։ Առինջ գյուղում բնակվող չորս օտարերկրացի երիտասարդներ ծեծի էին ենթարկել համատեղ բնակվող համերկրացուն, ապա երիտասարդներից մեկը նրա դրամապանակից հափշտակել էր 400 դոլար:
Զանգվածային ակցիաների 33-ամյա մասնակիցը հարվածել է ոստիկանին. գործի նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է 2023թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում իրականացվող զանգվածային ակցիաների մասնակից 33-ամյա տղամարդու կողմից ոստիկանի օրինական մասնագիտական գործունեությանը միջամտելու, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. ստորագրվել է փոխըմբռնման բազմակողմ հուշագիր
Երևանի քաղաքապետարանի, Համաշխարհային բանկի, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության ու Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև ստորագրված «Փոխըմբռնման և գործընկերության բազմակողմ» հուշագրով պաշտոնապես տրվեց ծրագրի մեկնարկը։
ՊՎԾ-ն ԲԷՑ-ում 10.7 մլրդ ՀՀ դրամի, 2.6 մլն ԱՄՆ դոլարի և 10.6 մլն եվրոյի տարաբնույթ խախտումներ է հայտնաբերել
Հարկ է փաստել նաև, որ ՀՀ ՊՎԾ վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում՝ Ընկերության հաշվին արդեն իսկ վերականգնվել է ընդհանուր 496,085.6 հազ. դրամ գումար, ինչպես նաև Ընկերությանը հանձնվել են ընդհանուր 226,301.1 ԱՄՆ դոլարի՝ նախատեսված ժամկետներում չհանձնված պարտադիր պահեստամասեր: