Հայաստան
«ՏԻՐ» հրացանով կրակելու հետևանքով տուժած երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր
ԲԿ է ընդունվել 11-ամյա աղջիկ երեխա, որը տուժել է 13-ամյա տղայի կողմից «ՏԻՐ» տեսակի հրացանով կրակելու հետևանքով: Երեխան բուժկենտրոն է տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից, որտեղ հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է աջ թոքի հատվածում օտար մարմին:
Հայաստանում հայտնաբերվել է գրիպի Բ տեսակի հարուցիչ
Գրիպի ընդհանուր ախտանշանները ներառում են՝ ջերմություն, մարմնի ջարդվածության զգացում, դող, սարսուռ և քրտնարտադրություն, գլխացավ, չոր հազ, շնչարգելություն, հոգնածություն և թուլություն, քթահոսություն (հարբուխ) կոկորդի ցավ և քերոցի զգացում, ակնագնդերի ցավ, լուսավախություն և արցունքահոսություն, փսխում և փորլուծություն, որն ավելի տարածված է երեխաների մոտ։
Ամփոփվել են արտերկրի գիտնականների ինտեգրմանն ուղղված մրցույթի արդյունքները
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. հոկտեմբերի 25-ի N 2213-Ա/2 հրամանով ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023/2» մրցույթի արդյունքները:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ճապոնիայի դեսպանի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
«Ամո՛թ Ձեզ։ Ես լինեի Ձեր տեղը՝ գլուխս կկախեի». Գևորգ Պապոյանը՝ Արեգնազ Մանուկյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում լեզվակռիվ տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի միջև։