Հայաստան
Ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել Զովք գյուղ տանող ավտոճանապարհին
Նշված վայր մեկնած ՌՈ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղում հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, առանց պայթուցիչների նռնակներ, փամփշտատուփեր։
ՀՀ նախագահը գրառում է կատարել թանգարանի պատվո հյուրերի մատյանում
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան։
ՔՊ-ն վարչության նիստ է անցկացրել
Քննարկվել են Ալավերդի և Վարդենիս համայնքների ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքների հետ կապված հարցեր։
Աջափնյակի ղեկավարը հետևել է վարչական շրջանում իրականացվող աշխատանքներին
Վարչական շրջանի ղեկավարի անմիջական վերահսկողության ներքո իրականացվում են տարբեր հասցեներում բնակիչների կողմից բակային տարածքների զավթված, ցանկապատված հատվածների քանդման աշխատանքներ։ Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով։
Երևանի քաղաքապետարանը հորդորում է մինչև դեկտեմբերի 1-ը վճարել տեղական հարկերը
«Սիրելի երևանցիներ, մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ անհրաժեշտ է իրականացնել համայնքային բյուջեի նկատմամբ տեղական հարկերի ձեր պարտավորությունները (գույքահարկի, հողի հարկի և աղբահանության պարտքի վճարում)` տույժերից և տուգանքներից խուսափելու համար»,- ասված է հայտարարությունում: