Հայաստան
Team Telecom Armenia-ի` 8 մլրդ 240 մլն դրամի բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվեցին
Ընկերությունն ամբողջությամբ տեղաբաշխել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, որոնք Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո կլինեն ազատ շրջանառության մեջ․ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կունենան գնել կամ վաճառել դրանք։
Մեծ թվով ԼՂ տեղահանվածներ դիմել են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետը նաև նշելէ , որ ԼՂ-ից մեծ թվով տեղահանվածներ դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. «Մեր խնդիրն է հնարավորինս արագ այդ գործը կազմակերպենք։ Իհարկե, գործընթացն ունի օրենսդրական որոշ նրբություններ, որ պետք է պահպանվեն»։
950 մլն դրամ՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԼՂ-ից բռնի տեղահանվածների ժամանակավոր բնակության և կոմունալ ծախսերի համար պետբյուջեից կհատկացվի ևս 950 մլն դրամ՝ հոկտեմբերի վճարումների շարունակականությունն ապահովելու նպատակով։
Կառավարության նիստ (ՈՒՂԻՂ)
Մեկնարկել է Կառավարության նիստը։
Հունվար-հոկտեմբերին ՊԵԿ ապահոված հարկային եկամուտներն ավելացել են 15 տոկոսով
ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 793.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 234.4 մլրդ դրամով կամ 15.0%-ով: