Հայաստան
Հերացի փողոցում առաջին երթևեկելի գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
Ալեն Սիմոնյանը Ճապոնիային առաջարկում է միանալ «Խաղաղության խաչմերուկի» նախագծին
ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր է, և Հայաստանը շահագրգռված է բազմաբևեռ համագործակցության խորացմամբ` այդ շրջանակում դիտարկելով նաև միջխորհրդարանական կապերի զարգացումը:
«ԼՂ-ից տեղահանվածներն օգտվում են պետպատվերի ամենամեծ բժշկական փաթեթից». Ավանեսյան
«ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 400 բուժաշխատողի վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել». տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ղարաբաղցի բուժաշխատողներին աշխատանքի տեղավորելու խնդիրներին։ Ըստ Ավանեսյանի՝ միաժամանակ հետաձգվել է նրանց համար հավաստագրման պահանջների կիրառումը, որպեսզի տեղահանված բուժաշխատողները կարողանան արագ անցնել աշխատանքի։
«COVID-ի հարցում անհանգստացնող իրավիճակ չկա». Ավանեսյան
Նրա խոսքով՝ ժամանակ առ ժամանակ իրականացվում են դեպքային հետազոտություններ. «Երբեմն գրիպն ու COVID-ը համատեղվում են, ինչն էլ բարդ սիմպտոմատիկ ընթացք է ունենում»,- ասել է նա։
«Զատիկ» կենտրոնի պահնորդը դանակով սպառնացել է անչափահաս երեխաներին
Ավարտվել է «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի պահնորդի (պահակի) կողմից հիշյալ կենտրոնի անչափահաս սաների հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: