Հայաստան
Վթարի մասնակից երկու եղբայրն ու քույրը հարվածել են պարեկներին. առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են մի խումբ անձանց կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Հոկտեմբեր ամսին օրենսգրքի պահանջների խախտումով հնարավոր տուգանքի գումարը կազմել է շուրջ 71 մլն դրամ. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հոկտեմբերի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։
«Սովոր էիք, որ «պիպետկով կաթացնեն» այնքան զենք, ինչքան պետք է». Միրզոյանը՝ ընդդիմադիր պատգամավորին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ-ում 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ բանավեճ եղավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի միջև․
«Խաղաղության պայմանագրի նախագծերով փոխանակվելու 6-րդ ռաունդն է». Արարատ Միրզոյան
«Մեկնաբանություն–խմբագրումներով փոխանակվելու կամ հանդիպել-բանակցելու՝ արդեն 6-րդ ռաունդն է»,- ասել է նա։
«Հայ-ռուսական հարաբերություններում որոշ խնդիրներ կան». նախարար
Միրզոյանն ասում է, որ Հայաստանի մոտեցումն է՝ կառուցողական խնդիրները քննարկել, հասկանալ, հարթել և բարեկամաբար առաջ շարժվել․ «Հույս ունեմ՝ այս ամենը կհաջողվի»։