Հայաստան
Քննարկվել են Հայաստան-ԱՄԷ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարության առևտրի և տնտեսական հարցերով պետնախարար Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղին:
2024թ. պետբյուջեի նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին:
12 ՃՏՊ մեկ օրում. զոհվել է 3 մարդ
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 3 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հայտնի է՝ բնակչության որ խմբերի ապահովագրավճարը կփոխհատուցի պետությունը
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են. «2024 թվականի հուլիսից առողջության համապարփակ ապահովագրության համակարգում փուլային սկզբունքով ընդգրկվող բնակչության խմբերը, որոնց ապահովագրավճարն ամբողջությամբ կփոխհատուցի պետությունը»։
23-ամյա երիտասարդը գնելու պատրվակով վերցրել էր հեռախոսն ու փախել
Պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Օրբելու փողոցի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 26-ին նա ներկայացել է Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել Արաբկիրի քննչական բաժին։