Հայաստան
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր
Համագործակցության ծրագրերն իրականացվում են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և GIZ-ի աջակցությամբ:
Արարատ Միրզոյանը ողջունել է G7-ի հայտարարությունը
«Ողջունելով G7-ի հայտարարությունը, մենք ընդգծում ենք, որ վճռական միջազգային քայլերը և ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների իրավիճակի կարգավորման համար՝ համաձայն Գրանադայի հայտարարության, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կարիքները բավարարելու համար»։
«Վտանգն ամենևին էլ չեզոքացված չէ, Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին». Հունաստանում ՀՀ դեսպան
Կենսական նշանակության խնդիր է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանումը։ Միջազգային կառույցների համար կարևոր է այդ հուշարձանները միջազգային մոնիտորինգի տակ վերցնելը։ Այստեղ են գտնվում վաղ քրիստոնեական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, ինչպիսիք են ամենատպավորիչ Ամարասը, Դադիվանքը, Գանձասարի վանքերը։
Շվեդիայի դեսպանը Կապանում միացել է ԵՄ առաքելության պարեկային շրջայցին
«Հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետում դեսպանին հյուրընկալել է անցակետի ղեկավար անձնակազմը, ներկայացրել անցակետի ընդհանուր տարածքը և սահմանային գործառնությունները:
Արարատ Միրզոյանը կմեկնի Փարիզ
Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։