Հայաստան
Եվս 6 ամսով կարգելվի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկ արտահանել
Կառավարության որոշմամբ ևս 6 ամսով երկարաձգվեց Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը։
Սուրեն Պապիկյանն Իտալիայի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հարցեր
Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությանը։
Հարկերից խուսափելու մեջ մեղադրվող՝ խաղերի և խաղալիքների վաճառքով զբաղվող ընկերությունը 300 մլն դրամ է վճարել պետբյուջե
Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Մ․Մ-ի, հաշվապահ Ս․Մ-ի և Ա/Ձ Ա․Պ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել են քրեական հետապնդումներ և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։
Բռնի տեղահանվածները նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կրկին սոցիալական աջակցություն կստանան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ սահմանվել է ամսաթիվ՝ եթե նոյեմբերի 15–ից հետո որևէ մեկը շարունակի բնակվել պետության կողմից վճարվող հյուրանոցում, այդ դեպքում չի կարող դիմել այս ծրագրին։
Դարպաս և Գեղի բնակավայրերում ՇՄԱԳ- ի վերաբերյալ տեղի են ունեցել հանրային քննարկումներ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023թ. նոյեմբերի 2-ին ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում և նոյեմբերի 3-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարպաս բնակավայրում տեղի ունեցան Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (չորրորդ հանրային քննարկում):