Հայաստան
Հրեական ասոցիացիաների պատվիրակության նախագահին են ներկայացվել խաղաղության օրակարգի մանրամասները
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Խորխե Կնոբլովիցը նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար և շեշտել, որ իրենց կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է թե՛ Արգենտինայում Հայաստանի դեսպանության և թե՛ արգենտինահայ համայնքի հետ:
74 անձ հաղթահարել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգման փուլը
Արդարադատության նախարարության կողմից ամփոփվել են 2023 նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգման արդյունքները: Ըստ այդմ՝ որակավորման քննությանը մասնակցել է 92 դիմորդ, որից 74-ը ստացել են դրական գնահատական: Կից ներկայացնում ենք ցանկը
Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունն է հրավիրել տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին։
Քննարկվել են Հայաստանում ջրածնի արտադրության, ամոնիակի վերածման, պահեստավորման, փոխադրման հնարավորությունները
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 9-ին կայացել է հանդիպում՝ նվիրված Ջրածնի տնտեսության նախագծի քննարկմանը, որը վարել է նախարար Վահան Քերոբյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ-ի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Արեգակյան էներջի» ընկերության ներկայացուցիչներ։
«VAZ»-ի վարորդն ու ուղևորը մահացել են, «ZIL»-ի վարորդը տեղափոխվել է բուժկենտրոն. վթար Արմավիր-Գյումրի ճանապարհին
Նոյեմբերի 9-ին, ժամը 16։17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված տուժած: