Հայաստան
Քաղաքապետարանը գեղագիտական խորհուրդ կունենա
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ քննարկվել է քաղաքապետարանին կից գեղագիտական խորհուրդ ձևավորելու հարցը. «Որոշված է, գեղագիտական խորհրդի կարիք քաղաքապետարանն ունի․ մենք ձևավորման փուլում ենք գտնվում»,- ասել է նա։
Գործադիրը հավանության է արժանացրել «Թանգարանների մասին» օրենքը
ՀՀ կառավարության վերջին նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Թանգարանների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որը սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատավարձերը կվերանայվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նպատակ ունենք վերանայել աշխատավարձերը». տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ33+700-կմ34+350-ի հարակից հատվածում՝ Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ, նոյեմբերի 22-ին՝ ժամ 15։00-17։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Գովազդի կարգավորումների վերջնաժամկետը չի երկարաձգվի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով մայրաքաղաքի գովազդի կարգավորումներին, հայտարարել է, որ դրանք մեկ տարի է՝ գործում են․